Home / Հայաստան / 37-ամյա զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից. ՊՆ

37-ամյա զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս փետրվարի 9-ին, ժամը 09.05-ի սահմաններում հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային 37-ամյա Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (Բերդի զ/կ):

Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տեղեկությունները նախնական են: