Home / Հայաստան / Հրանտ Բագրատյանն ասել է՝ ինչու է որոշել մասնակցել ընտրություններին

Հրանտ Բագրատյանն ասել է՝ ինչու է որոշել մասնակցել ընտրություններին

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը չի ներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրողների ցուցակներում շտկումներ չկատարելու համար և այս պայմաններում, եթե նույնիսկ գործող նախագահին չհաջողվի փոխել, չի շնորհավորի նրան: Այս մասին Բագրատյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Թեկնածուին այսօր կրկին հարցրել են՝ արդյոք պայքարում է վարչապետ դառնալու համար: «Նորից եմ կրկնում ՝ նետ: Նման բան չկա»,- ասել է Բագրատյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ում իր առաջադրման հարցը քննարկելուն՝ Բագրատյանն ասել է, որ դեռ սեպտեմբերին է մտադրություն ունեցել առաջադրվել, սակայն նախընտրել է սպասել Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը:

Ըստ Բագրատյանի՝ իր առաջադրումով ինքը թույլ չի տվել, որպեսզի լիբերալ ուժերը ջարդվեն, քանի որ այդ գաղափարախոսության հետևորդները չեն կարող ասել, թե չունեն ընտրության տարբերակ:

Հարցին, թե ինչպես է գնահատում Սերժ Սարգսյանի քարոզարշավը՝ Բագրատյնանը պատասխանել է. «Լավ չի, ամոթ է: Վեր կաց, ասա ՝ ինչու նախորդ 5 տարիներում չստացվեց, վեր կաց, ասա՝ ինչ ես անելու»:

Մյուս թեկնածուներին դիմելով՝ Բագրատյանը խորհուրդ է տվել սրտներին մոտ չընդունել այն, ինչ կատարվելու է փետրվարի 18-ին, թեթև տանել: