Home / Հայաստան / Սեյրան Օհանյանն ընդունել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

Սեյրան Օհանյանն ընդունել է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին

2013թ. փետրվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վասիլի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացավ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպումը:
Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր:

Նույն օրը Գերասիմովին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Այցի շրջանակներում ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանմ, հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: