Home / Տեսանյութեր / Երթուղայիններին առաջարկել են ընտրողներին անվճար տեղափոխել տեղամաս

Երթուղայիններին առաջարկել են ընտրողներին անվճար տեղափոխել տեղամաս

Երեկ Երևանի երթուղային տաքսիների գծերը «նայողները» հավաքել են այդ երթուղիներում աշխատող վարորդներին և առաջարկել ընտրությունների օրը ժողովրդին անվճար տեղափոխել ընտրատեղամասեր, տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ մասին պատմել է թիվ 89 երթուղայինի վարորդներից մեկ, ով չի ցանկացել ներկայանալ:

Թերթը նշում է, որ փոխարենը վարորդներին խոստացել են փետրվարի 18-ին մեկ օրով ազատել գծատերերին տրվող օրավարձից: