Home / Հայաստան / ՎԻԴԵՈ. «Դավաճաններ, հեռացեք». Միջազգային դիտորդները ստիպված ընդմիջել են մամուլի ասուլիսը

ՎԻԴԵՈ. «Դավաճաններ, հեռացեք». Միջազգային դիտորդները ստիպված ընդմիջել են մամուլի ասուլիսը

ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության` ընտրությունների ամփոփման մամուլի ասուլիսը ընդհատվել է այն պահին, երբ լրագորղները դիտորդներին հարցերով պետք է դիմեին: Դիտարկումների հրապարակումներից հետո խոսքի իրավունք է խնդրել քաղաքացի Լենա Նազարյանը և իր հայտարարության մեջ նշել է, որ  ՀՀ քաղաքացիները համաձայն չեն միջազգային դիտորդների բարձր գնահատականի հետ և համարում են, որ ընտրությունները համատարած խախտումներով են անցել:

Ելույթից հետո փորձ է արվել Լենային դուրս հրավիրելու, սակայն քանի որ մոտ 10 այլ քաղաքացիներ միջամտել են, ասուլիսը ընդհատվել է: Ակտիվիստները վանկարկել են «Դավաճաններ, հեռացեք», «Ոչ ընտրությունների լեգիտիմացմանը», «Մենք ենք որոշելու մեր երկրի ապագան» և այլ արտահայտություններ:

Դիտորդները հեռացել են դահլիճից:

Վերադառնալուց հետո դիտորդները, մեկնաբանելով տեղի ունեցածը, դա համարել են հակաժողովրդավարական քայլ և ակտիվիստների կողմից իրենց՝ ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարում:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր