Home / Տեսանյութեր / Շախմատային օլիմպիադայի չեմպիոնները հպարտ են, որ երկիրը կառաջնորդի Սերժ Սարգսյանը

Շախմատային օլիմպիադայի չեմպիոնները հպարտ են, որ երկիրը կառաջնորդի Սերժ Սարգսյանը

2012 թվականին Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճած գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը և Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը շնորհավորել են Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Այս մասին ասված է ՀՀԿ-ի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

«Ամբողջ հոգով շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Մենք հպարտ ենք,  որ մեր երկիրը կշարունակեք առաջնորդել Դուք, որ միաժամանակ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն եք:

Անհնար է գերագնահատել Ձեր դերը Հայաստանի տարած փառահեղ հաղթանակներում, մասնավորապես` շախմատի համաշխարհային օլիմպիադաներում և աշխարհի առաջնություններում: Չնայած Ձեր հսկայական ծանրաբեռնվածությանը, Դուք ժամանակ եք գտնում գլխավորելու մեր շախմատային կազմակերպությունը և հինավուրց խաղի  բնագավառում Հայասանի տարած փայլուն հաղթանարկներն անհնար կլինեին առանց Ձեր աջակցության:

Մենք, անմիջականորեն շփվելով Ձեզ հետ, համոզղվել ենք, որ Ձեզ բնորոշ են նպատակասլացությունը, հոգատարությունը, մարդկանց ուշադիր լսելու և ապա միայն որոշումներոը ընդունելու կարողությունը, խնդիրները լուծելու, անմիջական ևւ անկեղծ շփվելու, ոգեւորելու և առաջնորդելու ունակությունները:

Վստահ ենք, որ Ձեր մարդկային և գործնական այդ հատկանիշները ամբողջովին և լավագույն ձևով կդրսևորվեն Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում, մեր կյանքի բոլոր բնագավառներում», – շախմատիստների շնորհավորական տեքստը տարածել է ՀՀԿ-ի մամուլի ծառայությունը: