Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է Ազատության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է Ազատության հրապարակում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Ազատության հրապարակում հնչեցրած ելույթի սկզբում «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրել է, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախյան շարժման 25-րդ տարեդարձն է:

Նա նշել է, որ յուրաքանչյուր ոք, ով գողացել է ժողովրդի քվեն, պետք է պատասխան տա՝ լինի դա շարքային քաղաքացի, ազգային հերոս կամ քաղաքական գործիչ:

Հովհաննիսյանը նաև պարզաբանել է, թե ինչ լեզվի սայթաքում է թույլ տվել նախորդ օրը:

18:00-ին մոտենալով խոսափողին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ վաղը 14:00-ին Ազատության հրապարակում ծրագրված է ՀՀԿ-ի հանրահավաքը և այդ ժամին ինքը կգա ու կդիմավորի Սերժ Սարգսյանին, ով պետք է ընդունի ժողովրդի հաղթանակը:

«Կսպասեմ իրեն այստեղ, որ վաղը գա, կուզի` հարցուպատասխան, կուզի` բանավեճ, մենք պիտի մնանք այստեղ մինչև հաղթանակ», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: