Home / Հայաստան / Վաղը 5-ին՝ դեպի հաղթանակ. խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը

Վաղը 5-ին՝ դեպի հաղթանակ. խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը

Ժամը 18:20-ի սահմաններում Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանեց Ազատության հրապարակ, և հավաքվածները նրան դիմավորեցին «Րաֆֆի, Րաֆֆի» և «Հայաստան» վանկարկումներով: Հարթակից նա հիշեցրել է, որ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ ընդգծելով, որ իշխանությունները սկսել են գիտակցել իրենց սխալները:

Հովհըաննիսյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը վաղը 17:00-ին Ազատության հրապարակում տոնելու է հաղթանակը: «Բոլորս միասին ժամը հինգին՝ դեպի հաղթանակ», – ասել է Հովհաննիսյանը և ևս մեկ անգամ խոստացել վաղը ներկայացել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները:

Հովհաննիսյանի խոսքի ընթացքում հավաքվածներից մի քանիսը սկսեցին վանկարկել «Նիկել, Նիկոլ»՝ պահանջելով, որպեսզի ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենա:  Րաֆֆի Հովհաննիսյանը շրջվեց դեպի Նիկոլ Փաշինյանը և հարցրեց՝ արդյոք նա ելույթ կունենա այսօր, թե վաղը, ինչին ի պատասխան Փաշինյանը ասաց. «Վաղը»: