Home / Տեսանյութեր / Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը սխալ է, համոզված է նախագահի թեկնածուն

Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը սխալ է, համոզված է նախագահի թեկնածուն

Նախագահի թեկնածու Արամ Հարույթունյանը կարծում է, որ ընտրությունների անօրինական լինելը «էն գլխից» հայտնի էր, ըստ այդմ նախագահի պաշտոնը Րաֆֆի Հովհաննիսյանին հանձնելու պահանջը խնդրի սխալ ձևակերպում է:

Epress.am-ի հետ զրույցում Հարությունյանն ասել է, որ նման ձևակերպումն իշխանությանը ձեռնտու է, քանի որ այն քվեատուփերը բացելուց չի վախենում, այդ դաշտում միշտ հաղթող է եղել, և բողոքարկումն այն է, ինչ Սերժ Սարգսյանն ուզում է Րաֆֆի Հովհաննիսյանից:

Ըստ բանախոսի՝ խնդրի ճիշտ ձևակերպումը կլինի նոր ընտրություններ անցկացնելու և փետրվարի 18-ին կայացած քվեարկությունը անվավեր համարելու պահանջը:

Նրա խոսքով՝ նոր ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դառալ միասնական թեկնածու կամ արդեն կարևոր էլ չի լինի, թե ով է միասնկան թեկնածուն, քանի որ, նոր ընտրությունների քայլին գնալով, իշխանությունները  կապացուցեն, որ իրենք պարտվել են: Հարությունյանի խոսքով՝ պետք է նաև բոլոր ընդդիմադիր ուժերը վայր դնեն խորհրդարանական պորտֆելները և պահանջեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Արամ Հարությունյանն ասել է, որ այդ երկու պահանջները առաջ քաշվելու դեպքում, ինքը կմիանա ձևավորվող ընդդիմադիր շարժմանը: