Home / Հայաստան / Կապանի քաղաքապետը բացատրել է՝ ինչու հրաժարական չի տա

Կապանի քաղաքապետը բացատրել է՝ ինչու հրաժարական չի տա

Հնարավո՞ր է արդյոք, որ Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն նույնպես ազատման դիմում գրի, ինչպես արեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո: «168 ժամի» այս հարցին ի պատասխան` Հայրապետյանը ասել է. «Ես չեմ պատրաստվում ազատման դիմում գրել, որովհետև իմ պաշտոնավարման 100-րդ օրն ընդամենը 1-2 օր առաջ է լրացել, և ես ընդամենը պաշտոնավարել եմ 100 օր: Այստեղից եզրակացություն, որ թեև ես գտնում եմ, որ անելիքներ ունեի ընտրությունների մասով, այնուամենայնիվ, չեմ համարում, որ 3 ամիս աշխատելուց հետո, հաշվի առնելով ընտրությունների արդյունքները, պետք է հրաժարական տամ»:

Թերթը հիշեցնում է, որ Կապանում նախագահական ընտրություններին ձայների առավելություն էր ստացել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, և պարտություն էր կրել ՀՀԿ-ի թեկնածուն` գործող նախագահ Սերժ Սարգսյանը: