Home / Տեսանյութեր / Կոչ են անում մինչև հեղափոխության ավարտը առևտուր անել «բակի խանութներից»

Կոչ են անում մինչև հեղափոխության ավարտը առևտուր անել «բակի խանութներից»

«Մինչև հեղափոխության ավարտը հրաժարվում ենք օգտվել այն արտադրանքից և խանութներից, որոնք պատկանում են երկրի այս վիճակի համար մեղավոր իշխանավորներին»: Նման կոչով հանդես է եկել Facebook-ում ստեղծված նախաձեռնությունը:

Նախաձեռնությանը միացողները, սակայն, մտահոգություն են հայտնում, որ որոշ արտադրանքների պահով մի փոքր դժվար կլինի բոյկոտը կազմակերպել, օրինակ, շաքարավազի դեպքում (շաքարավազի ներկման մենաշնորհը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին – Epress.am), սակայն սուպերմարկետների դեպքում բոյկոտը կազմակերպելը բարդ չի լինի: Նախաձեռնողները կոչ են անում առևտուր անել «բակի խանութներից»:

«Հարսնաքար», «Փարվանա» ռեստորանային համալիրները, «Սթար», «Երևան Սիթի», «Տաշիր Պիցցա», «ՍԱՍ» առևտրի կենտրոնները նշվում են որպես իշխանությանը պատկանող ընկերությունները, որոնք ենթակա են բոյկոտի: Կենտրոնների ցանկը շարունակում է լրավցել նախաձեռնության էջում: