Home / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի փոպխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր գնահատեց տարածաշրջանում կայունության ապահովման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարությունը, ինչպես նաեւ այդ երկրի առաքելությունը՝ որպես ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ: Հատկապես կարեւորվեց մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները՝ իբրեւ երկու ինքնիշխան ռազմավարական դաշնակից պետություններ:

Քննարկվեցին նաեւ Հայաստանում ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ լինելով Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը, Ռուսաստանը պետք է առաջինն ինքը շահագրգռվածություն հանդես բերի ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: