Home / Հայաստան / Կրակոցներ, ջրցան մեքենաներ. Մարտի 1-ի ՏԵՍԱՇԱՐԸ (թարմացված)

Կրակոցներ, ջրցան մեքենաներ. Մարտի 1-ի ՏԵՍԱՇԱՐԸ (թարմացված)

2008 թվականին մարտի 1-ին Երևանում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան: 10 օր Ազատության հրապարակում խաղաղ հանրահավաքներ անցկացնող ընդդիմության վրանային ավանը ոստիկանության կողմից ջախջախվեց առավոտ կանուխ: Ոստիկանական ուժերի հարձակումը սկսվեց մինչև 07:00-ն, իսկ Ազատության հրապարակից դուրս մղված մարդկանց իրավապահները դեռ երկար հետապնդում էին:

Ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ երեկոյան ոստիկանության կողմից հրազեն կիրառվեց և  զոհվեց առնվազն 10 մարդ՝ Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Տիգրան Աբգարյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Համլետ Թադևոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը և Զաքար Հովհաննիսյանը: Մինչ օրս սպանությունների համար ոչ ոք չի դատապարտվել:

Epress.am-ն այսօրվա ընթացքում անընդհատ թարմացվող այս նյութում հերթականությամբ ներկայացնելու է 2008 թվականի մարտի 1-ի ՏԵՍԱՇԱՐԸ:

Տեսահոլովակները պատրաստելիս՝ հիմնականում օգտագործվել են Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի նյութերը, ինչպես նաև կադրեր բաց աղբյուրներից:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները կրակում են: Տեսանյութը 2011 թվականին YouTube-ում ներբեռնել է martimek2008 օգտատերը: 

Կրակոցներ և ջրցան մեքենա.

Մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյան արձանի մոտ աղոթք է հնչում:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մինչ մարտի 1-ի երեկոյան սկսված բախումները ասուլիսով է հանդես եկել, որի ընթացքում ներկայացրել է իշխանությունների դիրքորոշումը:

Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը . ՀՀ առաջին նախագահը պատմում է առավոտվա իրադարձությունների մասին (Տեսանյութը YouTube-ում ներբեռնել է harut88 օգտատերը).

Մարդիկ հավաքվում են Մյասնիկյանի արձանի մոտ, Նիկոլ Փաշինյանի ելույթը.

Առավոտվա հարձակումը և մարդկանց հետապնդումը.