Home / Հայաստան / Հովհաննիսյանն ու Ծառուկյանը հանդիպել են. ԲՀԿ-ն մանրամասները չի հայտնում

Հովհաննիսյանն ու Ծառուկյանը հանդիպել են. ԲՀԿ-ն մանրամասները չի հայտնում

Այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ  Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև վերջինիս նախաձեռնությամբ հետ: Այս մասին հաղորդում է ԲՀԿ մամուլի գրասենյակը:

«Հանդիպման սկզբում փակ դռների հետևում տեղի է  ունեցել առանձնազրույց, որից հետո պայմանավորվածություն է ձեռք  բերվել հանդիպումը շարունակել արդեն  ընդլայնված կազմով: «Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ խորհրդանական խմբակցությունը ներկայացրել են խմբակցության քարտուղար Նաիրա  Զոհրաբյանը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը: Դռնփակ հանդիպումը շարունակվել է  շուրջ 3 ժամ, որից հետո կողմերը ձեռնպահ են մնացել մանրամասներ   հայտնել քննարկված  թեմաների շուրջ»,- նշված է ԲՀԿ-ի հաղորդագրության մեջ: