Home / Հայաստան / Սարգսյանն ու Պուտինը Մոսկվայում հարցերի լայն շրջանակ կքննարկեն

Սարգսյանն ու Պուտինը Մոսկվայում հարցերի լայն շրջանակ կքննարկեն

Սերժ Սարգսյանը մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: