Գլխավոր / Հայաստան / Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին լինելու է Ազատության հրապարակում

Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին լինելու է Ազատության հրապարակում

«Ժողովուրդն առանց ինձ որևէ բան չի անելու ու ես առանց ժողովրդի ոչինչ չեմ անելու»,- ասյօր Ազատության հրապարակում հայտարարել է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ապրիլի 9-ին ես հանդես կգամ իմ ելութով, իմ առաջարկով ու իմ պահանջով, և կխորհրդակցեմ ժողովրդի հետ», — ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ ողջունում է քաղաքացիների ցանկացած նախաձեռնություն, որը պաշտպանված է Սահմանադրությամբ, սակայն ապրիլի 8-ին և 9-ին լինելու է Ազատության հրապարակում:

«Ես էի, որ հավատացի ժողովրդին: Հարգում եմ բոլոր թեկնածուներին ու չմասնակցողներին: Բայց հիմա ես և ժողովուրդն ուղեգիծ ենք», — ասել է «Ժառանգության» նախագահը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, յուրօրինակ հանրաքվե անցկացնել ոչ թե Ազատության, այլ Հանրապետության հրապարակում և երդվեցնել Րաֆֆի Հովհաննիսյանին որպես ՀՀ նախագահ:

Բացի դա, Facebook-ում «Մեկ միլիոնանոց երթ ապրիլի 8-ին» իրադարձության էջ էր բացվել, որի հեղինակը կոչ է անում ապրիլի 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և խաղաղ երթով բարձրանալ նախագահի աշխատավայր՝ անվստահություն հայտնելու ներկա իշխանություններին: