Home / Հայաստան / «Դատարանը համալրեց հանցագործների շարքերը». ՍԴ-ի որոշման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

«Դատարանը համալրեց հանցագործների շարքերը». ՍԴ-ի որոշման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

ԿԸՀ-ի որոշումն անփոփոխ թողնելով՝ դատարանը համալրեց այն հանցագործների շարքերը, ովքեր փետրվարի 18-ին գողանում էին ՀՀ քաղաքացիների քվեները: Այս մասին ՍԴ-ի՝ այսօր հրապարակված որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

«Եթե դատարանը չէր հովանավորում գողին՝ Սերժ Սարգյանին, ապա թող բերեր 1988 պարկերն այստեղ, բացեր պարկերը և տեսներ, թե ինչ է տեղի ունեցել: Իսկ տեղի է ունեցել ուղղակի գողություն. Սերժ Սարգսյանը գողացել է ընտրողների ձայները»,-ասել է Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ հետագա քայլերի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնելու է վաղը ժ.17.00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Դատարանի որոշումը մեկնաբանելով՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ասել է, որ դրանով ապացուցվել է, որ հայցոր կողմի բերած փաստերը մերկապարանոց են:

Ինչ վերաբերում է 17/5 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ համարելու որոշմանը, ապա, ըստ Մուկուչյանի, մեկ տեղամասի հանդեպ վերաբերմունքը չի կարող վերաբերել մնացած բոլոր տեղամասերին: