Home / Հայաստան / «Երկրի նախագահը վատը կամ լավը չի լինում…». ելույթ Ազատության հրապարակում

«Երկրի նախագահը վատը կամ լավը չի լինում…». ելույթ Ազատության հրապարակում

«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ առաջարկել է միասնական թիմով մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Արմեն Պողոսյանն առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Երևանում կուտակված է մեր երկրի կեսը: Չենք կարող անուշադրության մատել գալիք ընտրությունները», – ասել է նա:

Արմեն Պողոսյանը նաև հայտարարել է, որ երկրի նախագահը վատը կամ լավը չի լինում, նա լինում է ընտրված կամ չընտրված:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքին «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրել է երեկ Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ համալսարանի ղեկավարությունը թույլ չի տվել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ավելի վաղ ելույթ ունեցած դերասան Վարդան Պետրոսյանի հանդիպումն ուսանողների հետ:

Արմեն Մարտիրոսյանը նաև, իր խոսքով, ուրախալի լուրեր էլ է հայտնել:

Նա ընթերցել է ղարաբաղյան ազատամարտի մի քանի մասնակիցների հայտարարությունները, որոնք ևս «անմասն չեն մնացել համազգային պայքարից»: