Home / Տեսանյութեր / 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվողը եղել է ոգելիցի ազդեցության տակ

13-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվողը եղել է ոգելիցի ազդեցության տակ

Մարտի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևանի նստավայրում սկսվել է Կողբ գյուղում բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի գործով դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին, ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ, գրում է Aravot.am-ը:

Անուշավան Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասով («Անչափահասի նկատմամբ բռնաբարությունը»): Նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարի ազատազրկում: Ա. Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»), նրա դատվածությունը մարված չէ: