Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը Հովհաննիսյանի հետ քննարկել է հետընտրական գործընթացները

ԱՄՆ դեսպանը Հովհաննիսյանի հետ քննարկել է հետընտրական գործընթացները

Ազատության հրապարակում հացադուլ անող «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և նրա կինը՝ Լիբին:

Ինչպես Epress.am-ին հայտնել են ԱՄՆ դեսպանատան մամուլի բաժնից, դեսպանը Հովհաննիսյանի հետ քննարկել է նախագահական ընտրություններից հետո Հայաստանում առկա գործընթացները, ինչպես նաև հետաքրքրվել է ընդդիմության առաջնորդի առողջությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննիսյանն ու Հեֆերնը զրուցել էին հեռախոսով: