Home / Տեսանյութեր / Կրակոցներ ԱԺ-ի մոտ. վիրավորվածին տեղափոխել են հիվանդանոց

Կրակոցներ ԱԺ-ի մոտ. վիրավորվածին տեղափոխել են հիվանդանոց

Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային ժողովի ընդունարան, հաղորդում է hraparak.am-ը: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Ականատեսների վկայությամբ` հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել:

Վիրավորված քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ ԱԺ-ի տարածքը գտնվում է իրավապահների խիստ հսկողության ներքո:

Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել: