Home / Տեսանյութեր / Երևանում այսօր ջերմաստիճանը կբարձրանա, ուժեղ քամին կդադարի

Երևանում այսօր ջերմաստիճանը կբարձրանա, ուժեղ քամին կդադարի

Մարտի 25-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է meteo-tv.am-ը:

Օդերևութաբանները նշում են, որ չնայած անցած գիշեր դիտվել է ջերմաստիճանի զգալի նվազում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:

Երևանում մարտի 25-ին կդիտվի պարզ, արևային եղանակ: Սաստիկ քամին, մեծ հավանականությամբ, կդադարի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +9+11, երեկոյան՝ +4+6: