Home / Տեսանյութեր / 23 տարի հետախուզվողին ԱՄՆ-ից տեղափոխել են Հայաստան

23 տարի հետախուզվողին ԱՄՆ-ից տեղափոխել են Հայաստան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Մաշտոցի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել և ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից արտաքսվել ու մարտի 26-ին, ժամը 19.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Վահան Ս.-ն, որը 1990 թ. հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը: