Home / Հայաստան / «Սևուկ Գագոն». Ինչպես է նախարարը դիմել լրագրողին

«Սևուկ Գագոն». Ինչպես է նախարարը դիմել լրագրողին

«Անունդ ի՞նչ ա, սևուկ», – երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Տաթև Խաչատրյանի հարցերին պատասխանելուց հետո նրան այսպես է դիմել ներկայումս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, նախկինում Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական կառկառուն դեմքերից մեկը՝ Գագիկ Բեգլարյանը: «Սևուկ Գագոն» վերնագրված լուրում «ՀԺ»-ն հիշեցնում է, որ Բեգլարյանի կեղծանունը Չոռնի Գագո է:

«Վերջինս տաքսիստների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է, որ այլ հարցերի չի պատասխանելու և խնդրել է թույլ տալ, որ գնա ծխելու: Մեր թղթակցի հարցին, թե արդյոք հարցերին չպատասխանելու պատճառը ծխելն է, Բեգլարյանը պատասխանել է. «Պատճառը միայն ծխելն ա, անունդ ի՞նչ ա սևուկ»», – դեպքի մանրամասները ներկայացնում է թերթը:

«ՀԺ»-ն նշում է նաև, որ «փաստորեն, Չոռնի Գագոն հումորի զգացողություն էլ ունի, իր մականվան գրական հայերենին էլ տիրապետում է»:

«Լրագրողների հետ ոչ կոռեկտ շփումների, հաճախ թիկնապահների միջոցով բռնություններ գործադրելու սովորություն ունեցող Բեգլարյանը ակնհայտորեն առաջընթաց է ապրել», – եզրափակում է «Հայկական ժամանակ»-ը: