Home / Հայաստան / Հանրապետականների առաջ դռները չեն բացում, ՀՀԿ-ն օգտագործում է «Ժառանգություն» անունը. Մարտիրոսյան

Հանրապետականների առաջ դռները չեն բացում, ՀՀԿ-ն օգտագործում է «Ժառանգություն» անունը. Մարտիրոսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի աջակցման ստորագրահավաքների անվան տակ մարդիկ այցելում են Երևանի բնակիչների տները և ստորագրություն խնդրում՝ պահանջելով նաև անձնագրային տվյալներ, ինչն իրական ստորագրահավաքի մասնակիցները չեն անում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Ժառանություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ սա քաղաքային իշխանությունների նախաձեռնած քայլերն են, որոնք ուղղված են տվյալների համակարգ ձևավորելու ավագանու ընտրությունների համար, ինչն արվում է «Ժառանգության» անվան տակ, քանի որ ՀՀԿ-ականների առջև մարդիկ դռներ չեն բացում:

Մարտիրոսյանը անդրադարձել է այն հարցին, որ ԱԺ-ի մեծամասնությունը դեմ է նախագահական ընտրությունների հարցի շուրջ արտահերթ նստաշրջան գումարելուն:

«Ավելի առարկայական քայլերն ԱԺ-ից սպասելը իրատեսական չէ: Ավելի իրակատեսական է, որ Սերժ Սարգսյանը փոխզիջումների գնա և մեր առաջարկները քննարկվեն, քան ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի, քանի որ խորհրդարանը չի ներկայացնում ժողովրդի ընտրած պատգամավորներին ճիշտ համամասնությամբ»,-ասել է Մարտիրոսյանը: