Home / Տեսանյութեր / «Եղիան ճիշտ է ասել». բնապահպաններն ակցիա են անցկացրել դատարանի և բանկի դիմաց

«Եղիան ճիշտ է ասել». բնապահպաններն ակցիա են անցկացրել դատարանի և բանկի դիմաց

Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանի դեմ բերված հայցով դատական նիստը չի կայացել՝ հայցվոր կողմի՝ Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերության ներկայացուցչի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը բնապահպանին մեղադրում է զրպարտության մեջ, այն բանի համար, որ Եղիա Ներսիսյանն ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ իր ելույթում բարձրաձայնել է իրեն հասած տեղեկությունները, թե ընկերության կողմից հանքագործների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:

Այսօր դատարան էին եկել բազմաթիվ բնապահպաններ և քաղաքացիական ակտիվստներ՝ արդար քննություն պահանջող գրառումներով պաստառներով:

Նիստից հետո նրանք ուղևորվել են դեպի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակ, որտեղ բողոքի ակցկա են անցկացրել: Նշենք, որ այս բանկը հանքարդյունաբերական ընկերությունների է ֆինանսավորում, այդ թվում՝ Ամուլսարում հանքի շահագործման ծրագիր ներկայացնող «Գեոթիմ» ընկերությանը:

Ակտիվիստները հայտարարել են, որ ակցիայի նպատակն է ցույց տալ, որ Եղիան ճշմարտությունն է ասել, բայց քանի որ ՀՀ-ում տիրում է վախի մթնոլորտ, գյուղացիները չեն կարող բարձրաձայնել սրա մասին:

Բնապահպանները նաև ցանկանում են հանք շահագործող բոլոր ընկերություններին ցույց տալ, որ չեն հանդուրժելու որևէ ճնշում ակտիվիստների նկատմամբ:

Լուսանկարը՝ econews.am