Home / Հայաստան / «Արմավիայի» սնանկության հարցով պետք է քրեական գործ հարուցվի, պնդում է փորձագետը

«Արմավիայի» սնանկության հարցով պետք է քրեական գործ հարուցվի, պնդում է փորձագետը

«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր, գործարար Միխայիլ Բաղդասարովն ընկերության սնանկացման է գնում ահռելի պարտքեր ունենալով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Շուրջ 22 մլն. դոլար ՎՏԲ բանկի վարկից բացի, նա ՌԴ օդանավակայաններին 45 մլն. ռուբլի է պարտք (մոտ 1,5 մլն դոլար), և անգամ «Արմավիայի» 25 օդաչուների մի քանի ամսվա աշխատավարձը չի վճարվել, որն ամսական 2500-3500 դոլար է կազմում:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ թերթը զրուցել է ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ:

«Բաղդասարովը պետությունը մեծ պարտքի տակ է գցել, և առաջին պատասխանատում Ռոբերտ Քոչարյանն է, իսկ երկրորդը՝ Սերժ Սարգսյանը, ով եղել է Բաղդասարովի կնքահայրը: Տասը տարուց ավելի ես այս հարցը բարձրայնել և ասել եմ, որ այս ամենով կավարտվի իրավիճակը, և, փաստորեն, թաղումը եղավ: Կարծում եմ, որ պետք է աուդիտ արվի, քրեական գործ հարուցվի, և պարզվի, թե ով ինչով է զբաղվել, քաղավիացիայի այս վիճակի համար ով է պատասխանատու», – նշել է Պետրոսյանը: