Home / Տեսանյութեր / Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքը կխթանի հայաստանյան զբոսաշրջությունը. AMAP նախագահ

Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքը կխթանի հայաստանյան զբոսաշրջությունը. AMAP նախագահ

Ապրիլի 2-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» (AMAP) հայտարարել են Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ դեսպանատան մամուլի գրասենյակը, BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը, անդրսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 173 համայնքներում:

AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը ներկայացրել է, թե ինչպես է զբոսաշրջային ուղին նշվելու, պատմամշակութային և բնության որ վայրերն են ընդգրկվելու դրանում և ինչպես է առաջիկա երկու տարիներին ծրագիրն իրականացվելու Հայաստանում:

Հայաստանյան ուղին 43 վայրեր է ներառելու Երևանում, ինչպես նաև Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության Սևծովյան համագործակցության ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով և AMAP-ը՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և համայնքների զարգացմանը՝ զբոսաշրջային ցանցերի ստեղծման և տեղական (գյուղական) ծառայությունների ու ավանդական արտադրանքների խթանման միջոցով: