Home / Տեսանյութեր / Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը

Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նրա խոսնակ Իվետա Տոնոյանը` որպես պատճառ նշելով «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի բացակայությունը երկրից:

Տոնոյանը հայտնել է նաև, որ Ծառուկյանը արտերկիր է մեկնել նախօրեին:

Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ տեղի է ունենալու Հայաստանի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, նախատեսված է վաղը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: