Home / Տեսանյութեր / Ղարաբաղում զինծառայողներով մեքենա է շրջվել. հարուցվել է քրեական գործ

Ղարաբաղում զինծառայողներով մեքենա է շրջվել. հարուցվել է քրեական գործ

Ապրիլի 8-ին ժամը 10:25-ի սահմաններում N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող «Սադկո» մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի «Ղարբա-Բազար» տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս, շրջվել է ձախ կողքի վրա, որի հետևանքով խցիկում գտնվող 2 և մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ: Մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար  է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: