Home / Տեսանյութեր / Սադրիչներ՝ Բաղրամյան պողոտայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սադրիչներ՝ Բաղրամյան պողոտայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ Բաղրամյան պողոտայի վրա տեղի ունեցած ընդհարման ժամանակ բերման է ենթարկվել մի երիտասարդ, ով փորձում էր կանխել բախումը ոստիկանների ու երթի մասնակիցների միջև:

Civilnet.am-ի տեսանյութում երևում է, որ քաղաքացին, տեսնելով կռիվ հրահրող մի քանի սադրիչի, ովքեր հարվածներ էին հասցնում վահաններով պատնեշ սարքած ոստիկաններին, նրանց հանգստացնում է, հեռացնում և ձեռքերը ի նշան խաղաղության բարձրացնում ոստիկանների ուղղությամբ:

«Ինչի՞ համար»,- բղավում է արդեն մի քանի ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկվող երիտասարդը:

Նշենք, որ ոստիկանությունը որևէ կերպ չէր արձագանքում սադրիչների գործողություններին, մինչդեռ խաղաղ ցուցարարին բերման ենթարկելիս հարվածում ու հայհոյում է նրան: