Home / Հայաստան / Բիզնեսմենը պատմում է՝ ինչպես են Հայաստանում փայ մտնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բիզնեսմենը պատմում է՝ ինչպես են Հայաստանում փայ մտնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Discworld խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանը տարիներ շարունակ հետապնդումների մեջ է եղել մի շարք ուժային կառույցների կողմից: Այս մասին նա պատմում է լրագրող Թեհմինե Ենոքյանի տարածած տեսահոլովակում՝ անդրադառնալով հայկական բիզնեսի մութ էջերին:

Քյուփելյանը նշում է, որ իր ձեռներեցության ընթացքում պարզել է, թե ինչպես է կարգավորվում բիզնեսը Հայաստանում: Նրա խոսքով՝ ձեռներեցներին վերահսկելու համար նրանց հեռախոսազանգերը ԱԱԾ-ի կողմից լսվում են, ընկերությունների որոշ աշխատակիցների հավաքագրվում են, ընկերության մասին ապատեղեկատվություն են տարածվում, և այդ ամենն արվում է բիզնեսում փայ մտնելու համար:

Ըստ գործարարի՝ չհնազանդվելու դեպքում մարդկանց ահաբեկում են, ստեղծում վախի մթնոլորտ:

«Եթե յուրաքանչյուր «մեջք» չունեցող ՀՀ քաղաքացի ենթարկվում է նման հետապնդումների, ապա մի գեղեցիկ օր վեր է կենում, ունեցած-չունեցածը հավաքում ու բռնում գաղթի ճանապարհը», – Youtube կայքի իր էջում գրում է Թեհմինե Ենոքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: