Home / Տեսանյութեր / Հայտնի են Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի զույգերը

Հայտնի են Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի զույգերը

Շվեյցարիայի Նյոն քաղաքում քիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքներով հայտնի դարձան կիսաեզրափակչի երկու զույգերը`

«Բավարիա» (Գերմանիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)

«Բորուսիա» (Գերմանիա)  – «Ռեալ» (Իսպանիա)

Զույգերում առաջինը նշված թիմերը առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ:

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 23-ին և 24-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 30-ին և մայիսի 1-ին: