Home / Հայաստան / Ինչու Օսկանյանը պետք է անհապաղ հեռանա քաղաքականությունից. բացատրել է Աշոտ Մանուչարյանը

Ինչու Օսկանյանը պետք է անհապաղ հեռանա քաղաքականությունից. բացատրել է Աշոտ Մանուչարյանը

Այսօր Հայաստանի խոշորագույն օլիգարխը ԲՀԿ-ն է, որի թիկունքում թաքնված երկրորդ խոշորագույն  օլիգարխը, ու թեև ինքը առերևույթ չկա, բայց առկա է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Անդրադառնալով մայիսին Երևանում կայանալիք ավագանու ընտրություններին՝ բանախոսն ասել է.

«Ընտրությունները անհեթեթություն են ինքնստինքյան, բայց կարևոր մի բան կա՝ էս օլիգարխիայի հասցեին տարբեր բաներ են վերջերս հնչում, ու ես չեմ հասականում, թե ինչ են խոսում: Օլիգարխ նշանակում է՝ իրենն ու աշխարհը կործանող: Կործանողների երեք խմբակցություն կա այսօր Հայաստանում: Այսօր մենք  տեսնում ենք՝ «թագավոր ըլնելը լավ բան ա»: Դա տեսնում է եկեղեցին, որտեղ որոշում են «Բենթլի» քշե՞ն, թե՞ մի ավանակ վերցնեն, պոչը ոսկեզօծեն ու դա քշեն: Մենք ունենք հանրապետական, բարգավաճ և օրինաց օլիգարխիական միավորումներ»,- ասել է Մանուչարյանը:

Վերջինիս խոսքով՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ այս երեք միավորումները մոտ անգամ չեն կարող լինել իշխանությանը:

«Եթե մի օլիգարխ կա կուսակցության մեջ, ապա  այդ կուսակցության մասնակցությունը պետություն ցանկացած ձևովորող  ցանկացած գործընթացի պետք է դիտարկվի որպես պետակա հեղաշրջում: Փողի շահույթ սարքող մարդը իրավունք չունի որևէ ազդեցություն ունենալ պետական լծակի վրա: Նա քայքայում ու ոչնչացնում է պետությունը, ինչպես այսօր ոչնչացնում է Հայաստանը: Որպեսզի այդ կուսակցությունը (ԲՀԿ-ն – խմբ.) դառնա քաղաքական ուժ, ապա ոչ մայն պարոն Ծառուկյանը պետք է դադարեցնի իր մասնակցությունն այդ կուսակցությանը, այլ նաև ապահովի երկրորդ, թաքնված օլիգարխի ներկայացուցչական կազմի ներկայությունն այնտեղ: Ես նկատի ունեմ պարոն Օսկանյանին ու նրա թիմը: Ես չեմ դիտարկում հիմա Օսկանյանին որպես փորձ, հմտություն, իմաստություն կուտակած մարդ, կարող է նա հսկայական գիտելիքներ ունենա ու շատ օգտակար լինի, բայց նա պետք է անհապաղ հեռանա քաղաքականությունից, որովհետև այսօր սպասարկում է թաքնված օլիգարխի: Ես ասացի այն, ինչ ասացի», – եզրափակել է Մանուչարյանը: