Home / Հայաստան / Հայերը և ադրբեջանցիները չեն մարսել Կրեմլի կայսերական հավակնությունները

Հայերը և ադրբեջանցիները չեն մարսել Կրեմլի կայսերական հավակնությունները

Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը Vesti.az կայքին տված հարցազրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության հարցում Կրեմլի դերի, Հայաստանի օկուպացիայի, ադրբեջանական ֆիլմերի փառատոնի և մի շարք այլ խնդիրների մասին:

Այսօր շատերը սկսել են խոսել հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծման մասին: Ի՞նչը կօգնի վերջ դնել մեր ժողովուրդների միջև հակամարտությանը:

– Ժողովուրդների միջև հակամարտություն չի լինում, ժողովուրդների միջև պատերազմ է լինում: Եվ հիմա էլ մեր ժողովուրդների միջև բոլոր ճակատներով պատերազմ է ընթանում: Լայնածավալ ռազմական գործուղությունների վտանգն այդ պատերազմի մի մասն է միայն: Ինչպե՞ս վերջ դնել այդ պատերազմի: Սկզբում հարկավոր է հասկանալ՝ արդյոք դա մեր պատերազմն է և որն է դրա նպատակը: Հակամարտությունը, որը պատերազմի է վերածվել, սկիզբ է առել ցարիզմի ժամանակ, զարգացել է ԽՍՀՄ տարիներին և պատերազմի է վերաճել Ռուսատանյան կայսրության ֆորմալ փլուզման նախօրեին:

Պատերազմը հայաստանյան և ադրբեջանական պետականությունների կայացման հիմնական արգելակն է: Անկախություն ստացած, հռչակած մեր ժողովուրդները չունեին անհրաժեշտ քաղաքական ներուժ, անհրաժեշտ քաղաքական մշակույթ Կրեմլի կազմակերպած ջարդերի և տարհանումների հետևանքները հաղթահարելու համար: Արդյունքում՝ պատերազմ եղավ, որը տևում է 20-ից ավել տարի՝ սնուցվելով իր իսկ աղբյուրից՝ Կրեմլի կայսերական հավակնություններից:

Հայաստանն իր կամքով օկուպացված է Ռուսաստանի կողմից, Ադրբեջանը տարածքային վեճ ունի Հայաստանի հետ, իսկ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պատերազմում են:

Եվ այդ պարագայում կայսրության ժառանգորդ Ռուսաստանը միջազգայնորեն ճանաչված և առաջատար միջնորդ է հանդիսանում: Այս դեպքում Ադրբեջանի ինքնիշխանությունը հարցականի տակ է դրված: Ինչպե՞ս վերջ դնել ստեղծված իրավիճակին, երբ մեր ժողովուրդները միայն ու միայն պատերազմով են զբաղված:

Ի՞նչ քայլեր պետք է անեն ադրբեջանցիները նրա համար, որպեսզի Ղարաբաղի հայերը մոռանան պատերազմի մասին և համաձայնեն Ադրբեջանի քաղաքացիներ դառնալ:

– Ոչ Ղարաբաղի հայերը, ոչ ադրբեջանցիները ոչինչ չպետք է անեն: Պետք է աշխատեն քաղաքական գործիչները: Ղարաբաղի հարցը քաղաքացիների համաձայության կամ անհամաձայնության խնդիր չէ:

Դա մեր պատերազմի կեղծ առասպելականությունն է՝ փաթեթային, փուլային, մադրիդյան, յալթյան պսևվդոգաղափարներ: Դրանք օդում խոսակցություններ են: Դա ոչ մի դեպքում քաղաքականություն չէ:

Ի՞նչ եք կարծում՝ ժողովրդական դիվանագիտությունը մահացե՞լ է: Եթե ոչ, ապա դրա զարգացման համար ներուժ տեսնո՞ւմ եք:

– Մարդիկ ցանկանում են անվտանգ ապրել՝ դա էլ ժողովրդական դիվանագիտության ներուժն է, խաղաղության հասարակական պատվերը:

Ավտանգության սոցիալական պահանջի, խաղաղության հասարակական պատվերի  իրագործումը ոչ միայն հնարավոր է, այլև պետականության ստեղծման առաջնային անհրաժեշտ պայմանն է: Այդ մասին բարեհաջող կերպով մոռանում են և մեր «հայրենասեր-ազգայնականները» և մեր «դեմոկրատ-լիբերալները», որոնք իրենց հիմնական առաքելությունը տեսնում են քաղաքական դաշտը ռազմական հռետորաբանությամբ և ժողովրդավարության իմիտացիայով աղտոտելու մեջ:

Միայն իրագործելով անվտանգության քաղաքական պահանջը՝ պետությունը կարող է առաջ գնալ դեպի ժողովրդի իշխանության հաստատմանը, որն առկա է մեր Սահմանադրություններում: «Հարկավոր է անտեսել պատերազմը և զարգացնել ժողովրդավարությունը»՝ արդեն 20 տարի է՝ մենք գտնվում ենք այս ծուղակում:

Քանի պատերազմը շարունակվում է՝ ավտորիտարիզմը և զորամասային ռեժիմը մեզ համար բնական վիճակ են լինելու՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին:

Պետականության և ժողովրդավարության համար պետք է կանգնեցնել պատերազմը և սկսել կուծել հակամարտությունը: Ժողովրդական դիվանագիտության իրագործման համար հարկավորեն ինստիտուտներ, որոնք իշխանությանը կհասցնեն այդ կենսական անհրաժեշտ գաղափարը՝ կանգնեցնել պատերազմը: Այդպիսի ինստիտուտներ ոչ մեզ մոտ, ոչ ձեզ մոտ չկան: Հայաստանում իմ 10-ամյա գործունեությունը իրականացվում է ոչ թե «հանուն», այլ «ի հեճուկս», կեղծ

խաղասիրությամբ և կեղծ հումանիզմով ապականված հասարակական դաշտում առաջընթաց ապահովելու և տարածք ազատագրելու համար:

Ես աշխատում եմ հակառակ «գործող» իրավապաշտպանությանը, «գործող» լրագրությանը և «գործող» ընդդիմությանը, որոնք սպասարկում են իշխանություններին, ապահովում են մեր իշխանության հեշտ և անդարդ կենսակերպը, որը ներկայացված է Կրեմլի հսկիչ-ոստիկանների դեմքով:

Դուք ցանկանում էիք ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել Հայաստանում: Արդյոք նոր ծրագրեր կամ նախագծեր ունեք:

– Հայաստանում մենք ոչ միայն ցանկանում էինք, այլ նաև անցկացրեցինք «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը: Ցավոք, մեր և ձեր աղճատված տեղեկատվական դաշտում փառատոնը ներկայացվել է որպես «չհաջողված փորձ»: Ցավոք, փառատոնի խորհրդանիշը դարձան վայրենի երիտասարդները, որոնց վճարել էր իշխանությունը, ու ովքեր «ոգևորված» էին հակափառատոնային արշավով, որին նույն ջանասիրությամբ մասնակցութ էր թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛, այսպես կոչված, առաջադեմ մտավորականությունը:

Այդ հակափառատոնային արշավը, որքան էլ պարադոքսալ հնչի, ոգևորեց ոչ միայն այդ վայրենի երիտասարդներին, այլև հայաստանցի «առաջադեմ խաղաղարարներին», ովքեր պատրաստակամորեն հայտարարեցին, որ նման գաղափարների իրագործումը խանգարում է ադրբեջանցիների հետ իրենց քաղաքացիական երկխոսությանը:

Մինչդեռ փառատոնը կայացավ, և ֆիլմերը տասնյակ մարդիկ դիտեցին: Փառատոնի գաղափարը մինչ այժմ աշխատում է: Ես բազմիցս նշել է, որ դա մարաթոնյան վազք է, որն արդեն մեկնարկել է:

Հիմա հարյուրավոր մարդիկ Հարավային Կովկասում Թեքալիի գործընթացի  մասնակից են: Այդ գործընթացը սկսվել է 2011 թվականի գարնանը, երեք հարավկովկասյան հանրապետությունների սահմանագծին գտնվող Թեքալի վրաստանյան գյուղում: Թեքալիի գործընթացը մեկնարկել է հայ-ադրբեջանական հակամարտությունում Վրաստանի միջնորդության հնարավարության մասին քննարկումով: Սա նոր գործընթաց է, և մենք ներդնում ենք մեր ողջ էներգիան և ուժերը:

Այդ քաղաքացիական լսումները, փառատոնները՝ բաց դաշտ է նոր գաղաթարների համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր քննարկելու բան ունեն և գործելու ցանկություն: Դա տարածաշրջանի քաղաքացիների ինքնակառավարման և ինքնահաստատման գործընթացն է:

– Արդյոք հայ և ադրբեջանական հասարակությունները պատրա՞ստ են նոմալ շփման, և ի՞նչ է պետք անել դրա համար:

– Պատրաստ են: Եկեք Թեքալի, կքննարկենք՝ ինչ պետք է անել, որպեսզի այդ պատրաստակամությունը գործողության վերածվի: