Home / Հայաստան / ԵԽ գլխավոր քարտուղարը Երևան է ժամանելու

ԵԽ գլխավոր քարտուղարը Երևան է ժամանելու

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-18-ը Հայաստան կայցելի Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը:

Համաձայն ՀՀ ԱԳ տարածած պաշտոնական հաղորդագրության, այցի ընթացքում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Վաղը առավոտյան տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: