Home / Հայաստան / Զարուհի Փոստանջյանն ասել է՝ ովքեր են պաշտպանված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից

Զարուհի Փոստանջյանն ասել է՝ ովքեր են պաշտպանված Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից

Հետընտրական գործընթացներն այսօր հասել են մի հանգրվանի, որտեղ ունենք հաղթական քաղաքացիներ, ովքեր գիտակցում են իրենց պատկանելությունը պայքարին ու պատրաստ են կատարել ներդրում, քանի որ այստեղ իրենց բաժներտեր են համարում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդպմանն ասել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ապրիլի 9-ին ՀՀ քաղաքացիները հստակ ցույց տվեցին այն գիծը, որ այլևս որևիցե կերպ չեն ճանաչում ապօրինի իշխանություններին, չեն ճանաչում այն կեղծիքն ու սուտը, որը ապրիլի 9-ին տեղի էր ունենում մեկ այլ միջավայրում, ու այլևս որևիցե նահանջ չի լինելու: Բացի դա, այդ գաղափարի բոլոր կրողները լինելու են պաշտպանված՝ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Թույլ չենք տալու որևէ մեկի հանդեպ բռնություն կամ ապօրինություն և առաջ ենք մղելու այն գաղափարը, որի կրողն ենք», -ասել է բանախոսը:

Նրա խոսքով՝ ապրիլի 19-ին «Անի պլազա» հյուրանոցում կայանալիք հավաքի ընթացքում նախատեսված է քննարկում՝ իրենց ապագա անելիքների ու որդեգրած փոխոխությունների մասին:

«Նպատակն ունենք, սկզբունքներն ընդունել ենք, ու քննարկումը տեղի է ունենալու այն քայլերի մասին, որ կարող ենք իրականացնել մեր նպատակներին հասնելու գործընթացում: Բոլոր քաղաքական ուժերը, եթե ցանկանում են, կարող են մասնակիցը լինել այս գործընթացի», -ասել է Փոստանջյանը:

Բանախոսը նշել է, որ այս գորընթացում ինքը ամենաշատը կարևորում է ոչ թե քաղաքական ուժերի, այլև՝ քաղաքացիների մասնակցությունը:

«Քաղաքականությունը, որը տարվել է այս 20 տարիների ընթացքում, եղել է փոքր պետության, նվազ բնակչությամբ, ինչ-որ տարածքի քաղաքականություն՝ մենք փոքր ենք, մենք նվազ ենք: Հիմա մեր քաղաքացիները ընտրեցին մեկ այլ քաղաքական ճանապարհ՝ այլևս իրենք ազատ, անկախ և միացյալ Հայաստանի քաղաքացիներ են: Նրանք իրենց պատկերացնում են վերամիավորված Հայաստանի քաղաքացիներ, այլ ոչ այն Հայաստանի, որտեղ ընդամենը քո ժողովրդից  2,5 միլիոնն է ապրում՝ լավագույն դեպքում», -ասել է պատգամավորը:

Փոստանջյանը նշել է, որ իրենք խզում են բոլոր կապերն ապօրինի իշխանությունների հետ:

«Չենք ճանաչում ապօրինի որևիցէ իշխանավորի, չեն նահանջում ու որևէ խնդիր վաճառքի առարկա չի լինելու: Սկզբունքները ընդունված են, երդման ժամանակ ասել ենք, որ միմյանց ուժ ենք տալու, չենք հիասթափվելու ու գնալու ենք առաջ», -ասել է Փոստանջյանը: