Home / Տեսանյութեր / Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ

Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ

Ապրիլի 20-23-ին շրջանների զգալի մասում, 24-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան՝ 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 21-22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, հայտնում է ԱԻ նախարարության պաշտոնական կայքը:

Երևանում ապրիլի 20-23-ին հատկապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: 24-ին տեղումների հավանականությունը փոքր է: