Home / Տեսանյութեր / ԵԽԽՎ-ի պատվիրակը հայաստանյան ընտրություններում առաջաընթաց է նկատել

ԵԽԽՎ-ի պատվիրակը հայաստանյան ընտրություններում առաջաընթաց է նկատել

Ընդհանուր առմամբ Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները խաղաղ ու հանգիստ են ացնել, միայն ընտրատեղամասերի 5%-ում կատարված ընտրական գործընթացն է բացասական գնահատվել. դա կապված է ընտրությանը անհարկի միջամտության հետ, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է լուրջ խախտումների: Այս մասին ԵԽԽՎ ներկայացրած աշխատանքային փաստաթղթում նշել է ԵԽԽՎ-ում Նորվեգիայի պատվիրակության ղեկավար Կարին Ուոլդսեթը, ով հետևել է 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքին:

Ըստ հեղինակի՝ 2008 թվականի ընտրությունների համեմատ 2013-ին առաջնթաց է գրանցվել:

«Մինչ որոշ բարեփոխումներ են արվել, օրինակ, ընտրացուցակների հասանելիության, քարոզարշավի ֆինանասավորման թափանցիկության մասով,  որոշ թերություններ շարունակում են մնալ. առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, պետության և կուսակցական կառույցների տարանջատման պակասը, բողոքարկման գործընթացում թերացումները»,- գրում է զեկուցողը:

Որպես քաղաքական կարևոր փաստ հեղինակը նշում է այն, որ հիմնական երեք քաղաքական կուսակցությունները հրաժարվել են մասնակցել ընտրություններին:

Զեկույցը գովեստի խոսքեր է հնչեցնում ԶԼՄ-ների աշխատանքի բազմակողմանիության հասցեին և նշում, որ բոլոր թեկնածուները ազատ իրականացրել են իրենց քարոզարշավը:

«Բոլոր թեկնածուները ահազանգել են ընտրական գործընթացի կազմակերպման թերությունների, ընտրացուցակների սխալների, ադմինիստրատիվ ռեսուրսի շահագործման մասին: Արձանագրել է նաև թանաքի հետ կապված խնդիրը. դրանք  անձնագրերից ցնդում էին և չէին մնում 12 ժամ: Սա խնդիր է, քանի որ կասկածներ է հարուցում ընտրողների մոտ», – ասված է փաստաթղթում:

Կեղծիքների  բացահայտման գործընթացին անդրադառնալով՝  զեկուցողը մտահոգություն է հայտնում առ այն, որ ոստիկանությունը քննել է հանցագործության 300 դեպքեր, սակայն գործ է հարուցվել ընդամենը 10 գործի առթիվ:

«Մենք հորդորում ենք իշխանություններին ուշադրություն դարձնել միջազգային դիտորդների կողմից արձանագրած թերացումներին՝ քաղաքացիների մոտ ընտրությունների հանդեպ վստահությունը վերականգնելու համար: Հորդորում ենք բացահայտել ընտրակեղծիքների դեպքերը և պատժել կեղծարարներին»,- գրել է  Ուոլդսեթը: