Home / Տեսանյութեր / Վլադիմիր Գասպարյանը Քանաքեռ-Զեյթունում նոր ոստիկանապետ է նշանակել

Վլադիմիր Գասպարյանը Քանաքեռ-Զեյթունում նոր ոստիկանապետ է նշանակել

Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը (լուսանկարում) հրաման է ստորագրել, համաձայն որի աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ Կարեն Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանապետ՝ ազատվելով Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալի պաշտոնից։