Home / Հայաստան / Նախկին քաղաքապետի և պատգամավորի մերձավորների մոտ մեծ քանակությամբ զենք են գտել

Նախկին քաղաքապետի և պատգամավորի մերձավորների մոտ մեծ քանակությամբ զենք են գտել

Գյումրիում հնչած աղմկահարույց կրակոցներից հետո Շիրակի ոստիկանության  կողմից հայտնաբերվել և առգրավել է հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում՝ Макаров և ТТ տեսակի ատրճանակներ, АКС և АКМ տեսակի ինքնաձիգեր, որսորդական հրացաններ, մեծ քանակությամբ փամփուշտներ, նռնակներ և պայթուցիկներ, «Ռևալվեր» տեսակի ատրճանակներ և այլն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Կայքը տեղեկացնում է, որ զենք ու զինամթերքները հիմնականում հայտնաբերվել են Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի հարազատների և մերձավորների մոտից:

«Հայտնաբերված զենք-զինամթերքով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ», –  հայտնում է կայքը:

Sհamshyan.com-ը նաև հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, ինչից հետո ոստիկանապետը  հանդիպել է լրագրողներին և հայտնել, որ հայտնաբերված զենք-զինամթերքի մի մասը որոշ անձինք ներկայացրել են ինքնակամ՝ ոստիկանության հորդորից հետո:

ՀՀ ոստիկանապետը կրկին դիմել է ազգաբնակչությանը և կոչ արել իրենց մոտ պահվող ապօրինի զենք և զինամթերքը ինքնակամ ներկայացնել իրավապահներին,  և այդ դեպքում նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից։