Home / Տեսանյութեր / ՀԱԿ-ի՝ Տարոն Մարգարյանին վերաբերող հաղորդումն ուղարկել են ՀՔԾ

ՀԱԿ-ի՝ Տարոն Մարգարյանին վերաբերող հաղորդումն ուղարկել են ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության անունից ներկայացված հանցագործության կատարման մասին հաղորդումը, որով ՀԱԿ-ը խնդրում էր պարզել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երևույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ:

Դատախազության կայքը նշում է, որ հաղորդումը ՀՔԾ-ին ուղարկվել է այսօր՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։