Home / Հայաստան / «ՀԱԿ-ի օգտին քվեարկած» 3 ծրարով երիտասարդին հենց ՀԱԿ-ն է «բռնել». iLur.am

«ՀԱԿ-ի օգտին քվեարկած» 3 ծրարով երիտասարդին հենց ՀԱԿ-ն է «բռնել». iLur.am

Այսօր տեղեկատվություն է տարածվել, թե 8/33 տեղամասում անհայտ անձին բռնել են երեք քվեաթերթիկով, որոնք իբր քվեարկված են եղել Հայ ազգային կոնգրեսի օգտին: Ինչպես հաղորդում է iLur.am-ը, իրականում երիտասարդին՝ երեք ծրարով, «բռնացրել է» հենց հանձնաժողովի կոնգրեսական անդամը:

Դրանից հետո, քվեարկող քաղաքացիների վկայությամբ, երիտասարդը մատնացույց է արել հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամին և ասել, որ այդ ծրարները հենց նա է տվել իրեն: Դրանից հետո էլ հանձնաժողովի նախագահը առանձնացել է ոստիկանների հետ, ինչից հետո եկել և հայտարարել են, թե իբր ծրարները ընթերակաների մասնակցությամբ բացել են և տեսել, որ քվեաթերթիկները քվեարկված են Կոնգրեսի օգտին: Այն դեպքում, երբ որևէ մեկն այդ թերթիկները այդպես էլ չի տեսել, գրում է կայքը: