Home / Հայաստան / ԲՀԿ-ականն ու ՀՀԿ-ականը ծեծկռտուք են հրահրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԲՀԿ-ականն ու ՀՀԿ-ականը ծեծկռտուք են հրահրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի և ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Զախարյանի միջև, հայտնում է azatutyun.am-ը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ջիվան Պողոսյանը մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս և չի քվեարկել, Զախարյանը նրան դուրս է հրավիրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: Սամվել Զախարյանը նշել է նաև, որ թեև ավագանու թեկնածուն իրավունք ուներ այցելել տեղամաս և քվեարկել, սակայն պարբերաբար մուտք գործել կամ գտնվել ընտրատեղամասում՝ իրավունք չուներ:

Ծեծկռտուքից հետո «Ազատության»-ը հաջողվել է զրուցել նաև ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Զախարյանի հետ, ով, ի դեպ, 07/15 ընտրատեղամասի հարևանությամբ գտնվող ԲՀԿ-ի շտաբի պետն է։ Նա փոխանցեց, որ ոչ մի ծեծկռտուք իր մասնակցությամբ չի եղել և ամեն ինչ կարգին է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է կատարվում, դեպքի առնչությամբ նյութեր են պատրաստվում։