Home / Հայաստան / ՀԱԿ-ն արձանագրում է ռեժիմի հերթական հանցագործությունը. հայտարարություն

ՀԱԿ-ն արձանագրում է ռեժիմի հերթական հանցագործությունը. հայտարարություն

Երևանի ավագանու այսօր տեղի ունեցած ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին։ Այս մասին ասված է «Հայ Ազգայիրն Կոնգրես» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային և ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ և այլն։ Եթե նկատի ունենանք մայրաքաղաքում ընտրողների ուռճացված ցուցակները հանրապետությունից բացակայողների, մարզերից և հարևան հանրապետություններից մարդկանց ֆիկտիվ գրանցման հաշվին, ապա մասնակիցների հայտարարված 56%-ի տակ պետք է հասկանալ իրական ընտրողների թվի 80-85%-ը, ինչը աներևակայելի է անգամ համապետական ընտրություններում», – նշում են հայտարարության հեղինակները:

ՀԱԿ-ն ընդգծում է, որ մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության և Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու հաստատապես։