Home / Հայաստան / Ոստիկանությունը ընտրախախտումների վերաբերյալ 143 դեպք է քննարկում

Ոստիկանությունը ընտրախախտումների վերաբերյալ 143 դեպք է քննարկում

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:

ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Թեժ գիծ»՝ 54 ահազանգ, ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:

 Նշված դեպքերից`

– ընտրակաշառք – 40,

– ոչ սահմանված կարգով քվեարկելը – 1,

– ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը – 16,

– ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը – 13,

– մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելը – 22,

– թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը – 18,

– քվեարկության գաղտնիությունը խախտելը – 6,

-այլ խախտումներ /ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում, և այլ խախտումներ/ – 27:

Ահազանգերը ստացվել են` 

– ՀՅԴ – 11,

– «Բարև Երևան» դաշինք, «Ժառանգություն» – 12,

– «Հայ Ազգային Կոնգրես» – 6,

– «Օրինաց երկիր» – 1,

– «ԲՀԿ»- 2,

– Այլ աղբյուր /ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ և քաղաքացիներ/ – 111:

Ըստ տարածքների`

Կենտրոն-5 դեպք,

Մալաթիա-34 դեպք,

Արաբկիր-28 դեպք,

Քանաքեռ-18 դեպք,

Շենգավիթ-16 դեպք,

Նոր Նորք-9 դեպք,

Էրեբունի-7 դեպք,

Մաշտոց-26 դեպք:

Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:

4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ ոստիկանության Շենգավիթի և Արաբկիրի քննչական բաժիններում` ՀՀ քրեական օրեսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով /կրկնակի քվեարկության փորձ/: