Home / Հայաստան / Մարտիրոսյանն ասել է՝ ինչպես է մեքենայում նկարահանվել ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Մարտիրոսյանն ասել է՝ ինչպես է մեքենայում նկարահանվել ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Այսօր համացանցում տարածում գտած «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մասին տեսանյութը նկարահանվել է ոստիկանության մեքենայի մեջ, բայց ոչ ոստիկանների կողմից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Մարտիրոսյանը՝ նշելով, որ տեսանյութը նկարահանել է նույն մեքենայով ոստիտկանություն տարվող հանրահավաքի մեկ այլ մասնակցի կողմից:

Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ չի ցանկանում հրապարակել նյութը նկարահանած անձի անունը: Նշենք, որ տեսանյութն այսօր տարածել էր slaq.am լրատվական կայքը, որը, իր հերթին, նյութը վերցրել էր, merojax.com կայքից: Վերջինս տեսանյութը YouTube.com կայքում ներբեռնել է մայիսի 4-ին:

Տեսանյութում նախ ներկայացվում են ապրիլի 9-ի հանրահավաքից ու երթից կադրեր, որոնք վերցված են 1in.am կայքից, ապա ոստիկանական մեքենայում նկարահանված կադրերը:

«Տղերք դեմներդ հայ ա, թուրք չի…Ո՞նց եք ապրելու 110 հազար դրամով, ո՞նց եք տուն պահելու… (մեկ բառ չի հասկացվում) 100 հազար դոլարով կաշառք են առաջարկել, չենք վեկալել, խի՞ չեք հասկանում», – մասնավորապես, ասում է Մարտիրոսյանը՝ դիմելով ոստիկաններին:

«Ժառանգության» փոխնախագահը հրաժարվել է պատասխանել Epress.am-ի այն հարցին, թե ով է իրեն 100.000 դոլար կաշառք առաջարկել՝ ասելով, որ դա կարող է ազդել իր ապագա քաղաքական կարիերայի վրա:

Լուսանկարը՝ News.am-ի