Home / Հայաստան / «Բարև Երևան»-ը վերցնում է ավագանու մանդատները. 3-րդ համարը հրաժարվում է

«Բարև Երևան»-ը վերցնում է ավագանու մանդատները. 3-րդ համարը հրաժարվում է

«Բարև Երևան» դաշինքը երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած քննարկման ժամանակ որոշել է վերցնել Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում իրեն բաժին հասած վեց մանդատները: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը իր կամքով հրաժարվել է մանդատից, և նրան կփոխարինի Դավիթ Սանասարյանը, ով ցուցակում 7-րդն է:

Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր երեք ուժերը` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և «Բարև Երեւան» դաշինքը, կվերցնեն իրենց հասանելիք մանդատները: