Home / Հայաստան / ՀՀԿ-ականները դրամական պարգևներ են ստանում ընտրությունների համար. աղբյուր

ՀՀԿ-ականները դրամական պարգևներ են ստանում ընտրությունների համար. աղբյուր

Այս օրերին ՀՀԿ Երևանի տարածքային կառույցների անդամները հերթով հավաքվում են տարբեր ռեստորաններում՝ հիմնականում «Փարվանա»-ում նշելու ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ, բացի ճոխ հյուրասիրությունից, ՀՀԿ-ականները նաև խրախուսանքի են արժանանում:

«Պարզվում է՝ ընտրատեղամասերում ամենաբարձր ցուցանիշներ գրանցած հանրապետականները արժանացել են ընդհուպ մինչև 20-25 հազար դոլար պարգևի», – գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, հերքել է լուրերը. «Սխալ ինֆորմացիա է: Ես չեմ տիրապետում նման լուրերի»:

Թերթը, այնուամենայնիվ, ընդգծում է, որ իրականում նման պարգևներ ստացողներ կան: