Home / Հայաստան / «Նախախորհրդարանի» համակիրների վանաձորյան խումբը մայիսի 28-ին հանրահավաք կանցկացնի

«Նախախորհրդարանի» համակիրների վանաձորյան խումբը մայիսի 28-ին հանրահավաք կանցկացնի

Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, Վանաձորում կայացավ «Նախախորհրդարան» միության անդամների հանդիպումը տեղի ակտիվ քաղաքացիների հետ:

Հանդիպման ընթացքում «Նախախորհրդարանի» անդամները ներկայացրին նոր որակի կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման շուրջ մոտեցումները և ռազմավարության հաջորդական քայլերը: Քննարկում ծավալվեց օր առաջ ինքնակազմակերպման անհրաժեշտության, քաղաքացիական անհնազանդության և  անցնցում իշխանափոխության վերաբերյալ, ասված է Միության տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպում-քննարկման արդյունքում ձևավորվեց շարժման համակիրների տեղական խումբ, որը որոշեց սույն թվականի մայիսի 28-ին կազմակերպել հանրահավաք մարզկենտրոն Վանաձորում՝ որպես նոր որակի պետության հիմնադրման գործընթացի առաջին հանրային միջոցառման մեկնարկ Լոռու մարզում:

Հանդիպումից հետո «Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց Կոմիտասին նվիրված մուլտիմեդիա հանրագիտարան: